Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ի՞նչ արժե ձեր զինվորական գրքույկը

Ի՞նչ արժե ձեր զինվորական գրքույկը
08.07.2023 | 08:42

Արցախի մի մասը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է, մյուս մասում ՝ ռուսների շնորհիվ, դեռ ապրում են հայեր։

Սա է դաժան իրականությունը, որն ի դեպ չեն կարող տեսնել Հայաստանի ղեկավարների ավանտյուրիստական քաղաքականությանը զոհ գնացած հազարավոր տղաները։

Ոչ մի թիզական ուլտրա ազգայնականներ, բանակը կեղեքած ու Նիկոլի առաջ զգաստ կանգնած գեներալներ, «նոր պատերազմ, նոր տարածքներ» գոռացող իդիոտներ, արծրունական ստերը տարածող միամիտներ, Կիրովաբադի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեցնողներ, հարուստների լակոտներին զինվորական գրքույկներ վաճառած ու աղքատների էրեխեքին Ջաբրայիլ ուղարկած զինկոմներ, ընտրություններին տոպրակներով փող բաժանած կուսակցականներ, 2018 թվականի բեմականացումը կազմակերպած սրիկաներ, Սամոդուռ տականքին ազգի վզին փաթաթածներ՝ այս ամենը ձեր պատկերն է։ Արցախը պարտվել ենք. լավագույն դեպքում նրա մի մասը կմնա ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ ու այնտեղ կշարունակեն ապրել հայեր։

Իսկ Արցախի պատրվակով մարդկանց դեռ մոլորեցնել շարունակող, ակնհայտ ճշմարտությունների մասին լռող, դեսպանատների դիմաց իրենց պատռող կեղծ պատրիոտներին կուզենամ հղել մեկ հարց.

ի՞նչ արժե ձեր զինվորական գրքույկը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4862

Մեկնաբանություններ